Աշխատանքի հայտարարություն. Թիվ 7 «Զվարթնոց » մանկապարտեզ ՀՈԱԿ-ի թափուր պաշտոնների

Նոյ․ 9, 2024

Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ թիվ 7 «Զվարթնոց » մանկապարտեզ ՀՈԱԿ-ի
հետևյալ թափուր պաշտոնների համար ՝
1. մեթոդիստ՝ տնօրենի ուս. գծով տեղակալ (1 դրույքաչափ)
2. հերթապահ դաստիարակ՝ (0.59 դրույքաչափ)
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի՝ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ
է ներկայացնել 12-րդ կետով սահմանված հետևյալ փաստաթղթերը
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ
զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2024թ մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված
մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրին համապատասխանող անձինք, ըստ որի՝ մեթոդիստ, տնօրենի
ուս. գծով տեղակալի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն մանկավարժական կրթություն և
վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա
մանկավարժական գործունեության ստաժ: Հերթապահ դաստիարակի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով
ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ
բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության
ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Փաստաթղթերն ընդունվում են նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 9 00 -17 00, թիվ 7
«Զվարթնոց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում (Արագածի զ/ծ 20) կամ Վաղարշապատի համայնքապետարանում (ք․ էջմիածին,
Ս․ Մեսրոպ Մաշտոց փողոց, 0) :
Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Վաղարշապատի համայնքապետարանում՝
Մեթոդիստ՝ տնօրենի ուս. գծով տեղակալի մրցույթը՝ ժամը 11:00
հերթապահ դաստիարակի մրցույթ՝ ժամը 15:00
Տեղեկությունների համար զանգահարել 0231 4 26 77 հեռախոսահամարով:
Հասցեն՝ ք. Էջմիածին, Արագածի զ/ծ 20
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/
Էլ. Փոստ. tiv7.zvartnoc@mail.ru