ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԹԻՎ 5 «ԳԱՐՈՒՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՈԱԿ-ի տնօրենն իրականացնում է հաuտատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնoրենն oրենքներով, համայնքի ղեկավարի, ավագանու որոշումներով, ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է հաuտատության գործունեությունն ու կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, ՀՈԱԿ-ի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը գտնվում է Վաղարշապատ, Չարենց 8/1 հասցեում: Տնօրենի աշխատավարձը կազմում է
222000 /երկու հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր). /համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թ. մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի տրված
հղման՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդված/։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրնեց պարտատերերի օրինական
պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար.
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ով ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում կարգով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթը կկայանա 2024թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին Սբ. Մեսրոպ Մաշտոցի 0/ մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ են ներկայացնում՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի արական սեռի անձինք` նաև
զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական ուսումնական
հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ
փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. նոյեմբերի 12-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ. Մեսրոպ Մաշտոցի 0, հեռ. 0231-53663-120/