Աշխատանքի հայտարարություն. Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի

Հոկտ․ 19, 2024

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 2
«Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի ուսումնական գծով մեթոդիստի (1 դրույք) և
հերթապահ դաստիարակի (0,59 դրույք) թափուր տեղի համար:
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022թ. թիվ 08-Ն հրամանի 12-
րդ կետի պետք է ներկայացնել՝
1) դիմում
2) կրթության մասին փաստաթուղթ
3) անձը հաստատող փաստաթուղթ
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ
5) ինքնակենսագրություն
6) մեկ լուսանկար` 3x4 չափի
7) այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8) ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման
վկայական
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր
(առկայության դեպքում):
Մրցույթին կարող է մասնակցել ԿԳՆ 2011 թ. ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված
տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը:
Փաստաթղթերն ընդունվում են բնօրինակներով 16.10.2024 թ.-13.11.2024 թ. ներառյալ՝ 9: 00-17
:00 աշխատանքային օրերին:
Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 12 00 –ին Վաղարշապատի համայնքապետարանում:
Հասցեն՝ Վազգեն Առաջին 68/1 Հեռ՝.095-64-69-61. 094-56-66-45