Աճուրդը տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/:
Աճուրդով վաճառվելու են Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.
Լոտը՝ ՎՀ 23
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ժամը 11:00
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, համայնք Վաղարշապատ, Էջմիածին քաղաք, Երևան-Արմավիր
մայրուղի 68 հողամաս /04-002-0001-0059/
Հողամասի չափը /հա/՝ 0,0203
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության
հասարակական կառուցապատման գործառնական նշանակության
Մեկնարկային գնը՝ 4 959 270 դրամ
Նախավճար՝ 2 479 635 դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 247 963 դրամ
Մասնակցության վճարը՝ 49 593 դրամ
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասերում բացակայում են նաև ջրատարի,
կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող
հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10
օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները
2024 թվականի սեպտեմբերի 24-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության
հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 356
հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 166 հաշվեհամարին/: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)
ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: