Առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) համայնքապետարանի աշխատակազմում իրականացնում է արխիվային գործի վարումը.
բ) ապահովում է համայնքային արխիվի, համայնքային այլ կազմակերպությունների արխիվային փաստաթղթերի համալրումը, հաշվառումը,
պահպանությունը և օգտագործումը
գ) բաժնի պետի հանձնարարությամբ համայնքապետարանի արխիվային տվյալների հիման վրա կազմում է տեղեկանքներ և քաղվածքներ.
դ) իրականացնում է աշխատակազմի պահպանության ընդունված արխիվային ֆոնդերի, գործերի այլ արխիվային փաստաթղթերի հաշվառումն ու
հաշվառման փաստաթղթերի (մուտքագրման հաշվառման գիրք, ֆոնի թերթ, ֆոնդի քարտ, ֆոնդային գործ և այլն) վարումը, կատարում արխիվային
ֆոնդերի վերլուծություն և պատրաստում ամփոփ տեղեկատվություն դրանց կազմի ու ծավալի, կատարած փոփոխությունների, առկա տեղեկատու-
որոնողական միջոցների (համակարգի) և զարգացման հեռանկարների վերաբերյալ.
ե) անցկացնում է աշխատակազմում պահվող արխիվային փաստաթղթերի նպատակային փորձաքննությամբ արժեքավորում, կատարում արխիվային
փաստաթղթերի ցուցակների վերամշակում և կատարելագործում, փոքրածավալ ցուցակների միավորում, կազմում տեղեկանքներ, արխիվային
փաստաթղթերի ցուցակների նախաբաններ.
զ) համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային հիմնարկների և կազմակերպությունների փաստաթղթերի՝ գործավարությամբ ավարտվելու
տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում իրականացնում է դրանց արխիվացման ենթակա կարգավորման աշխատանքներ.
է) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմում մշակված կամ կարծիք ներկայացնելու համար ստացված արխիվային գործի
բնագավառին առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկման և դրանց վերաբերյալ կարծիքների ու առաջարկությունների տրամադրման
գործընթացին.
ը) կազմակերպում է համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային հիմնարկների և կազմակերպությունների գործունեությամբ առաջացած
փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման աշխատանքները և «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված
ժամկետները լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը պետական արխիվներին հանձնելու գործընթացը:
թ) բաժնի պետին ներկայացնում է տեղեկատվություն արխիվացված փաստաթղթերի պահպանվածության վիճակի մասին
ժ) վարում է էլկտրոնային փաստաթղթաշրջանառություն.
ժա) պատասխանատու է իր մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր է խնամքով վերաբերվել դրանց.
ժբ) պատասխանատու է բաժին դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի
գաղտնիության ապահովման համար.
ժգ) մասնակցում է բաժնի պետի կողմից քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շուրջ նախնական քննարկումներին.
ժդ) վարում է մուտքագրվող և ելքագրվող գրությունների գրանցամատյան.
ժե) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ժզ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
ժէ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին
զեկուցում է բաժնի պետին.
ժը) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր
աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժթ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ի) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
իա) պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի
և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.
իբ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և
շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի
նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.
իգ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու
արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի
վարքագծի կանոնագրքին:
Բաժնի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված
այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) Առնվազն միջնակարգ կրթություն
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Հարկային օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի,
<<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենքի, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և
վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի, <<Անձնական տվյալների պաշտպանության
մասին>>, <<Հանրագերի մասին>> ՀՀ օրենքի, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ
իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և
պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, գործավարության կարգի և իր
լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում
կողմնորոշվելու ունակություն.
գ) անհրաժեշտ տեղեկատվությունների տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 12:30-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024
թվականի սեպտեմբերի 12-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին
Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է
ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և
աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն
որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է
խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ
համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները
և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող
փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ը մինչև ժամը 17:30-ն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և
պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ
բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ Հարկային օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՀ ընտանեկան
օրենսգիրք, <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենք, «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք, <<Վարչարարության հիմունքների և
վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենք, <<Անձնական տվյալների պաշտպանության
մասին>>, <<Հանրագերի մասին>> ՀՀ օրենքներ, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Նորմատիվ
իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներ, այլ օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և
պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ.
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում
ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական
պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին
ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/
կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/: