Առաջին կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) բաժնի պետի հանձնարարությամբ համապատասխան ընթացք է տալիս վարչական իրավախախտումներին և հարկային պարտավորությունների և
պարտադիր վճարումների իրավախախտումներին վերաբերվող գործերին.
բ)բաժնի պետի հանձնարարությամբ, համայնքապետարանի անունից, որպես լիազոր ներկայացուցիչ հանդես է գալիս բոլոր դատական
ատյաններում, ինչպես հայցվորի, այնպես էլ որպես պատասխանողի ներկայացուցիչ.
գ) համայքնի բնակիչներին տալիս է իրավաբանական խորհրդատվություն.
դ) բաժնի պետի հանձնարարությամբ ստուգում է որոշումների, կարգադրությունների և իրավական բնույթի մյուս փաստաթղթերի նախագծերի
համապատասխանությունը օրենսդրության պահանջներին.
ե) մասնակցում է բաժնի կողմից ներկայացվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծերի նախապատրաստմանը.
զ) քննարկում է համայքնի բնակիչների, ինչպես նաև անչափահասների իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներն ու բողոքները և
առաջարկություններ ներկայացնում բաժնի պետին.
է) բաժնի պետի հանձնարարությամբ, լիազորագրով հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման
ծառայությունում, նոտարական գրասենյակում, կադաստրում և այլ պետական մարմիններում.
ը) նախապատրաստում է հայցադիմումներ, ինչպես նաև համայնքի դեմ ներկայացված հայցերի մասով առարկությունների ու պատասխանների
նախագծեր և ներկայացնում բաժնի պետին.
թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության
պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է անձնակազմի կառավարման գծով համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների և
աշխատակազմի քարտուղարի հրամանների նախագծերի նախապատրաստմանը.
ժա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ժբ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության
մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
ժգ) անհրաժեշտության դեպքում` բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական
ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ժդ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է
առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
ժզ) պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և
համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.
Ժէ)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի
բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ
կիրառվող սահմանափակումներին.
ժը) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու
արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի
վարքագծի կանոնագրքին:
Բաժնի առաջին կարգի մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված
այլ պարտականություններ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) Առնվազն միջնակարգ կրթություն.
բ) Իրավագիտության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ.
գ) ՀՀ Սահմանադրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի, ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ՀՀ
ընտանեկան օրենսգրքի <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի, <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ
օրենքի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>,
<<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, ՀՀ
կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության
և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում
կողմնորոշվելու ունակություն
դ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ժամը 11:30-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024
թվականի սեպտեմբերի 16-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին
Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է
ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և
աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն
որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է
խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ
համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները
և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող
փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ը մինչև ժամը 17:30-ն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և
պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ
բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային
օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, ՀՀ հարկային օրենսգիրք, ՀՀ աշխատանքային
օրենսգիրք, ՀՀ ընտանեկան օրենսգիրք <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենք, <<Առևտրի և ծառայությունների
մասին>> ՀՀ օրենք, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենք, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության
մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներ, այլ
օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ.
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում
ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական
պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին
ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/
կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/: