Աշխատանքի հայտարարություն․ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ

Օգոստ․ 23, 2024

Գլխավոր մասնագետի իրավունքները և պարտականությունները.
ա) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերը` համայնքի (բնակավայրի)
գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները.
բ) բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է համայնքի սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման սխեմաները և
իրավական ակտերի նախագծերը.
գ) իրականացնում է ստուգումներ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու և կասեցնելու նպատակով և հետևում է ապօրինի
հողօգտագործումների վերացման, կասեցման և կանխարգելման աշխատանքներին.
դ) բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում համայնքի բնակավայրերի սահմանների հողամասերի նպատակային և գործառնական
նշանակությունների փոփոխման վերաբերյալ.
ե) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է հողամասերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ քաղաքացիների և
իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները /անհրաժեշտության դեպքում տեղում/ և նախապատրաստում մասնագիտական
եզրակացություններ և դրանք ներկայացնում բաժնի պետին.
զ) կազմում և բաժնի պետի նշագրմանն է ներկայացնում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով
տրամադրելու կամ մրցութային եղանակով օգտագործման տրամադրելու նպատակով կազմված քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթները.
է) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ը) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության
մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
թ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական
ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
ժ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժա) իրականացնում է քաղաքացիների դիմումների և դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի
պետին.
ժբ) համայնքի տարածքում, իր իրավասության սահմաններում մասնակցում է քաղաքաշինական գործունեության վերահսկողությանը, միջոցներ է
ձեռնարկում ապօրինի շինարարությունը կանխելու, դադարեցնելու և կասեցնելու ուղղությամբ.
ժգ) կազմում կամ կազմակերպում է համայնքապետարանի կողմից իրականացվող շինարարական ծրագրերի նախագծերի պատրաստումը
/հիմնանորոգում, վերակառուցում, կառուցում/.
ժդ) տեխնիկական վերահսկողություն է իրականացնում համայնքապետարանի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ.
ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայքնի տարածքում ավարտված շինարարության շահագործման ընդունմանը.
ժզ) համայնքի գլխավոր քաղաքշինական հատակագծին համապատասխան կազմում և բաժնի պետի քննարկմանն է ներկայացնում համայնքի
առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը, տաղավարների և շենքերի արտաքին տեսքի
փոփոխման առաջարկությունները.
ժէ) աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը.
ժը) նախապատրաստում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին բնակչությանն իրազեկման նախագծերը.
ժթ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է հողամասերի աճուրդների և մրցույթների կազմակերպման փաստաթղթերի փաթեթների
նախապատրաստման աշխատանքներին.
ի) որպես ներկայացուցիչ, լիազորագրով ներկայացնում է համայնքը նոտարական գրասենյակում, ՀՀ կադաստրի կոմիտեում՝ կատարում գույքի
գրանցումներ, լուծում հողամասերի վարձակալության կամ կառուցապատման պայմանագրերը, կնքում հողամասերի վարձակալության, անհատույց
օգտագործման հանձնման և օտարման պայմանագրեր , ինչպես նաև կատարում է պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու կամ
լուծելու մասին համաձայնագրերի կազմման աշխատանքներ.
իա) առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման ծրագրերի վերբերյալ.
իբ) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
իգ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
իդ)պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և
համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն.
իե)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և
շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի
նկատմամբ կիրառվող սահմանափակումներին.

իզ)հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու
արգելքին, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի
վարքագծի կանոնագրքին:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված
այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթությու՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությաների և/կամ/ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ հրապարակված լիցենզիա ստացած և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն
մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկում (https://escs.am/) ընդգրկված հաստատությունների կողմից տրված ավարտական
փաստաթուղթ /դիպլոմ/, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք
տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ
վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա
մասնագիտական աշխատանքային ստաժ
բ) ՀՀ Սահմանադրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հողային օրենսգրքի,
<<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>,
<<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական
ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի
մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող
համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի քաղաքաշինական կանոնադրության և իր
լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում
կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերը նշված մրցույթը կկայանա 2024 թվականի հոկտեմբերի 3-ին ժամը 14:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024
թվականի սեպտեմբերի 18-ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /ք. Էջմիածին
Սբ.Մ.Մաշտոցի 0/:
Դիմող քաղաքացիները Վաղարշապատի համայնքապետարան /ք.Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/ պետք է
ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և
աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն
որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է
խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը.
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներին) տիրապետելու մասին.
զ) <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 12 հոդվածի «ե» կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ
համապատասխան տեղեկանք.
է) մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն:
Մրցույթին մասնակցել կարող են պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները
և ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ունեցող անձիք:
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձնագիրը կամ անձը հաստատող
փաստաթուղթը:
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճեները ետ չեն վերադարձվում:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ը մինչև ժամը 17:30-ն:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և
պատասխանատվության զգացում:
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ
բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ հողային
օրենսգիրք, <<Քաղաքաշինության մասին>>, <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին>>,

<<Հրապարակային սակարկությունների մասին>>, <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>>, <<Տեղական
ինքնակառավարման մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի
մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող
համապատասխան որոշումներ.
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
ա) չի բավարարում <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 34 հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը.
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
գ) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
դ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում
ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական
պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
ե) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
զ) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին
ծանոթանալու համար կարող են դիմել Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Էջմիածին Սբ.Մ.Մաշտոցի 0 հեռ. 0231-53663-650/
կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր/: