Աշխատանքի հայտարարություն. Թիվ 5 «Գարուն»  մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դրույքաչափ տնօրենի տեղակալ ուս․ գծով՝ մեթոդիստի թափուր հաստիքի

Հուլիս 10, 2024

Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն»  մանկապարտեզ ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ․
1 դրույքաչափ տնօրենի տեղակալ ուս․ գծով՝ մեթոդիստ
0,59 դրույքաչափ հերթապահ դաստիարակ
   Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ-ի փետրվարի 17-ի N 08-Ն հրամանի
12-րդ կետով սահմանված փաստաթղթերը:
Փաստաթղթերն ընդունվում են հուլիսի  8-ից օգոստոսի 2-ը  ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝
ժամը   9:00-17:00  ք. Էջմիածին, թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ կամ Վաղարշապատի համայնքապետարանի
կրթության և մշակույթի բաժին:
Մրցույթը տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի  կրթության և մշակույթի բաժնում`
տնօրենի տեղակալ ուս․ գծով,մեթոդիստ –08.08.2024 թ․, ժամը` 11:00
հերթապահ դաստիարակ- 08․08․2024 թ․, ժամը` 16:00
Ուսումնական գծով տնօրենի տեղակալի՝ մեթոդիստի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի
բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի
աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Հերթապահ դաստիարակի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի միջին կամ բարձրագույն
մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական
կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթությոան ոլորտում առնվազն երեք տարվա
մանկավարժական գործունեության ստաժ։ ։
Տեղեկությունների համար զանգահարել  094-50-23-20  հեռախոսահամարով:
    Հասցե՝ ք. Էջմիածին, Չարենցի 8/ 1