Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. մայիսի 23-ին ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ Սբ. Մ. Մաշտոց 0) տեղի կունենա Սուրբ Մ․Մաշտոցի փողոց թիվ 26 հասցեում նախատեսվող
բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը:
Կից փաստաթղթով ներկայացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: