Հայտարարություն. հանրային քննարկման հրավեր

Մարտ 30, 2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (խմբ․ 28,12,2023թ․ N2343-Ն), 2024 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին, Կոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա «ԱՎԱ ԳՐԱՆԻՏ» ՓԲԸ-ի /ՀՎՀՀ 04439618, հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Սբ. Մ. Խորենացի փող., թիվ 68, տնօրեն`Վազգեն Դարբինյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի ½ հասցեում (նախկին կինոյի տուն) նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական
Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/:
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մայիսի 16-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել՝
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով: