Աշխատանքի հայտարարություն. Թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի (դաստիարակի) թափուր տեղի

Փետ․ 26, 2024

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 8 «Ոստան»
մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողի ընտրության համար.
1․ Դաստիարակ-1,17 դրույքաչափ
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի
12-րդ կետի պետք է ներկայացնել՝
1)դիմում (Ձև 1)
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության
դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական
գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց
առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են փետրվարի 19-ից մարտի 15-ը ներառյալ, բոլոր աշխատանքային
օրերին՝ ժամը
9 00 -17 00 ք. Վաղարշապատ, թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ (Արագածի զ․ 21) կամ
Վաղարշապատի համայնքապետարան (Ս. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթներին կարող են մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-
ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող
անձինք, ըստ որի`
դաստիարակի համար անհրաժեշտ է` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան
որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ
մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության
ստաժ:
Դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա Վաղարշապատի
համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում` մարտի 19-ին, ժամը 11: 00
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ
հարցազրույցն
անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել (քաղաքային)231-4-19-90 կամ (բջջային)096-10-45-01
հեռախոսահամարներով:
Հասցե՝Արագածի զ․21
Հեռ՝․0231 4-19-90,096 10 45 01
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/
Էլ․Փոստ․ tiv8vostanmsur-mankapartez@mail.ru