Հայտարարություն, աճուրդի հրավեր

Փետ․ 22, 2024

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ
Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով
վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցները.
Լոտ` ՎՀ 9, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ.,
նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի
ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի մարտի 26-ին ժամը 11:20
Մեկնարկային գինը` 383 520/երեք հարյուր ութսուներեք հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 191 760 /հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 19 176 /տասնինը հազար հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 3 835 /երեք հազար ութ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 10, Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` բորդո մետալիկ, թողարկման տարեթիվը
2005թ., նույնականացման համար` ANM10-0036196, շարժիչի հզորությունը` 114/155, փոխանցման տուփը` ավտոմատ,
վառելիքը` բենզին/գազ:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին վնասված է հետևի անվաթևը, շարժիչը ենթակա է
վերանորոգման:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի մարտի 26-ին ժամը 11:40
Մեկնարկային գինը` 1 334 070 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունչորս հազար յոթանասուն/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 667 035 /վեց հարյուր վաթսունյոթ հազար երեսունհինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 66 704 /վաթսունվեց հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 13 341 /տասներեք հազար երեք հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 11, VAZ 2107 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը 2005թ.,
նույնականացման համար` XTA2107003168692, շարժիչի հզորությունը` 57/77, փոխանցման տուփը` մեխանիկական, վառելիքը`
բենզին:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային
վիճակում, առկա են էլեկտրականության հետ կապված խնդիրներ, վնասված է հետևի ձախ լուսացույցը, առկա են կոռոզիայի հետքեր:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի մարտի 26-ին ժամը 12:00
Մեկնարկային գինը` 393 660 /երեք հարյուր իննսուներեք հազար վեց հարյուր վաթսուն / ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 196 830 /հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 19 683 /տասնինը հազար վեց հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 3 937 /երեք հազար ինը հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված
անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին
մասնակցել ցանկացողները 2024 թվականի մարտի 20-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին
մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 356
հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն
օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի
անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի,
չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած
ժամանակահատվածի):