Հայտարարություն․ հանրային քննարկման հրավեր

Փետ․ 15, 2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ
Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի մարտի
21-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական
դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա, հասցե` Արմավիրի
մարզ, Վաղարշապատի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի /Վաղարշապատ համայնք,
Բաղրամյան փողոց թիվ 12, տնօրեն` Լիլիթ Պետրոսյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին,
Բաղրամյան փողոցի թիվ 12 հասցեում նախատեսվող դպրոցի կառուցման նախագծային փաստաթղթերի
վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`
հողատարածքի ընդհանուր մակերեսը` 5575քմ,
կառուցապատման մակերեսը` 2463քմ
անջրանցիկ տարածքները 2254քմ,
կանաչապատ տարածք 858քմ,
նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով դպրոց, քանդելով վկայականում առկա
բոլոր շինությունները,
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի
խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին
համարներ 410 կամ 600/: Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մարտի 15-ը ներառյալ ընդունվում
են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ.
Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com
էլեկտրոնային փոստի միջոցով: