Հայտարարություն. Հանրային քննարկման հրավեր

Հուն․ 25, 2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա «ՍԱՄԱՐՄ» ՍՊԸ-
ի /ՀՎՀՀ 04445876, հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Սբ. Մ. Մաշտոցի փող., թիվ 102, տնօրեն`Արմեն Խաչատրյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 26 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/` հողատարածքի ընդհանուր մակերեսը` 2537,2քմ, կառուցապատման մակերեսը` 912,1քմ անջրանցիկ տարածքները 605,2քմ, կանաչապատ տարածք 1020քմ,
նախատեսվում է կառուցել 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով բնակելի համալիր, ստորգետնյա հարկը` ավտոկայանատեղի, վերգետնյա հարկերից 1-ինը` հասարակական տարածքներ, 2-րդից 9-րդ հարկերը բնակելի /հնարավոր է նաև նահանջ հարկով/, Հողամասում առկա է ինքնակամ շինություն, որը նախատեսվում է քանդել: Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/: Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի փետրվարի 22-ը ներառյալ
ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել. գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ.
Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com
էլեկտրոնային փոստի միջոցով: