Հայտարարություն. Հանրային քննարկման հրավեր

Հուն․ 25, 2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014
թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի հրապարակ 0 շենք/
տեղի կունենա «ԱՎԱ ԳՐԱՆԻՏ» ՓԲԸ-ի /ՀՎՀՀ 04439618, հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Սբ. Մ. Խորենացի
փող., թիվ 68, տնօրեն`Վազգեն Դարբինյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի ½ հասցեում
(նախկին կինոյի տուն) նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի
վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`
հողատարածքի ընդհանուր մակերեսը` 2660քմ,
կառուցապատման մակերեսը` անջրանցիկ տարածքները ներառյալ (նախկին շենքի ճակատի կամարաշարը պահպանելու պարագայում)
2030քմ, կանաչապատ տարածք (նախկին շենքի ճակատի կամարաշարը պահպանելու պարագայում) 630քմ,
ճակատի կամարաշարի և շքամուտքի պահպանվող աստիճանների մակերեսը 330քմ,
նախատեսվում է կառուցել երկու ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, ստորգետնյա
երկու հարկերը` ավտոկայանատեղի, նախատեսված 64 ավտոմեքենանրի համար, իսկ վերգետնյա հարկերից 2-րդից 10-րդ հարկերը
բնակելի` 100 բնակարան /հնարավոր է նաև նահանջ հարկով/:
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական
Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/:
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ
և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող,
0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի
միջոցով: