Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մանկավարժական աշխատողների համալրման

Հուն․ 24, 2024

Հայտարարվում են մրցույթներ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար.

1․ Հատուկ մանկավարժ -1 դրույքաչափ
2․ Երաժշտության դաստիարակ (երաժշտության ղեկավար) -0,5 դրույքաչափ
3․ Հերթապահ դաստիարակ-0,59 դրույքաչափ

Մրցույթներին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն
հրամանի 12-րդ կետի պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության
դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական
գրքույկ
կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց
առկայության
դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 19-ից փետրվարի15-ը ներառյալ, բոլոր աշխատանքային
օրերին՝ ժամը
9 00 -17 00 ք. Վաղարշապատ, թիվ 8 «Ոստան» մսուր-մանկապարտեզ (Արագածի զ․ 21) կամ
Վաղարշապատի համայնքապետարան (Ս. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթներին կարող են մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-
ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող
անձինք, ըստ որի`
 հատուկ մանկավարժի թափուր հաստիքի համար անհրաժեշտ է՝ բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան
մանկավարժության որակավորմամբ,
 երաժշտության դաստիարակի (երաժշտության ղեկավարի) թափուր հաստիքի համար
անհրաժեշտ է՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված
մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ,
 հերթապահ դաստիարակի համար անհրաժեշտ է` միջին մասնագիտական կամ բարձրագույն
(բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն`
համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական
կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա
աշխատանքային ստաժ:

Հատուկ մանկավարժի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը 11 : 00
Երաժշտության դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա փետրվարի 19-
ին,ժամը 14 : 00
Հերթապահ դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա փետրվարի 19-ին, ժամը
16 : 00

Մրցույթները տեղի կունենան Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի
բաժնում:
Մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ
հարցազրույցն
անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել (քաղաքային)0231-4-19-90 կամ (բջջային)096-10-45-01
հեռախոսահամարներով:
Հասցե՝ ք․ Էջմիածին,Արագածի զ․21
Հեռ՝․0231 4-19-90,096 10 45 01
Վեբ կայք՝ https://ejmiatsin.am/
Էլ․Փոստ․ tiv8vostanmsur-mankapartez@mail.ru