Հայտարարություն. Հանրային քննարկման հրավեր

Հուն․ 11, 2024

Վաղարշապատ համայնքի հարգելի բնակիչներ,
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024թ. փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի շենքում (հասցե՝ ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ 0 շենք) տեղի կունենա Էջմիածին քաղաքի Ս. Մեսրոպ Մաշտոց փող. 1/2 հասցեում (նախկին կինոյի տուն) բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ)։
Հանրային քննարկման մուտքն ազատ:

Ավելացում. Հարգելի՛ քաղաքացիներ, նշված հանրային քննարկումը անժամկետ չեղարվել է:
Կայացման ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ: