Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով
վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցները.
Լոտ` ՎՀ 5, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ.,
նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի
ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի հունվարի 12-ին ժամը 12:20
Մեկնարկային գինը` 426 163 /չորս հարյուր քսանվեց հազար հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 213 082 /երկու հարյուր տասներեք հազար ութսուներկու/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 21 308 /քսանմեկ հազար երեք հարյուր ութ/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 4 262 /չորս հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 6, Toyota Isis 2.0 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` ունիվերսալ, գույնը` բորդո մետալիկ, թողարկման տարեթիվը
2005թ., նույնականացման համար` ANM10-0036196, շարժիչի հզորությունը` 114/155, փոխանցման տուփը` ավտոմատ,
վառելիքը` բենզին/գազ:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին վնասված է հետևի անվաթևը, շարժիչը ենթակա է
վերանորոգման:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի հունվարի 12-ին ժամը 12:40
Մեկնարկային գինը` 1 482 300 /մեկ միլիոն չորս հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 741 150 /յոթ հարյուր քառասունմեկ հազար հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 74 115 /յոթանասունչորս հազար հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 14 823 /տասնչորս հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ դրամ:
Լոտ` ՎՀ 7, VAZ 2107 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` սպիտակ, թողարկման տարեթիվը 2005թ.,
նույնականացման համար` XTA2107003168692, շարժիչի հզորությունը` 57/77, փոխանցման տուփը` մեխանիկական, վառելիքը`
բենզին:
Վիճակը` Ավտոմեքենայի տեխնիկական վիճակը` բավարար, տեղազննության պահին ավտոմեքենան գտնվում է ոչ աշխատանքային
վիճակում, առկա են էլեկտրականության հետ կապված խնդիրներ, վնասված է հետևի ձախ լուսացույցը, առկա են կոռոզիայի հետքեր:
Աճուրդի անցկացման, օրը, ամիսը, տարեթիվ, ժամը` 2024 թվականի հունվարի 12-ին ժամը 13:00
Մեկնարկային գինը` 437 400 /չորս հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր / ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 218 700 /երկու հարյուր տասնութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդային քայլի չափ՝ 21 870 /քսանմեկ հազար ութ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը` 4 374 /չորս հազար երեք հարյուր յոթանասունչորս/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված
անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին
մասնակցել ցանկացողները 2024 թվականի հունվարի 8-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին
մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900 325 151 356
հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ մինչև աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն
օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի
անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի,
չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած
ժամանակահատվածի):