ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: ԻՆՉՊԵՍ ՈՒՂԱՐԿԵԼ ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՐ

Հունիս 10, 2021

Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար հրապարակում ենք ուղեցույց, որտեղ 6 քայլով ներկայացվում է թե ինչպես կարող եք ուղարկել հերթագրման դիմում:

Ուղեցույցը կարող եք գտնել կից փաստաթղթերի մեջ:

Մանկապարտեզների կառավարման համակարգը ստեղծվել է ինչպես քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու, այնպես էլ երեխայի հերթին հետեւելու նպատակով: Երեխային առցանց մանկապարտեզ հերթագրելիս համակարգը տրամադրում է ծածկագիր, որով հնարավոր է հետևել դիմումի ընթացքին։

Ուշադրություն

Այն դիմումները, որոնք քաղաքապետարան են ներկայացվել մինչեւ 2021 թվականի հունիսի 1-ը, արդեն իսկ ներառված են համակարգում: Ուստի, ծածկագիրը ստանալու եւ երեխայի ընդունման հերթին հետեւելու համար մինչեւ հունիսի 1-ը քաղաքապետարան դիմում ներկայացրած ծնողները կարող են զանգահարել +374 231 53663 - 120 կամ 220 հեռախոսահամարներով կամ մոտենալ քաղաքապետարան:

Կից փաստաթուղթ