Հայտարարություն. Հանրային լսման հրավեր

Նոյ․ 22, 2023

Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Վաղարշապատ համայնքի՝ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող ասֆալտապատման աշխատանքերի վերաբերյալ հանրային լսումը: Ծրագրում ընդգրկված են լինելու՝ Սբ. Մովսես Խորենացի (հատված), Տերյան փողոցները, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցներ, Չարենց թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը եւ բակային ճանապարհները:
Լսումը տեղի կունենա Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
Մուտքն ազատ է: