Հայտարարություն. Համայնքապետարանի թիվ 11 «Հասմիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ մանկավարժի թափուր տեղի համալրման

Սեպտ․ 20, 2023

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 11 «Հասմիկ» մանկապարտեզ ՀՈԱԿ- ի հետևյալ մանկավարժական աշխատողի ընտրության համար.
1. Հատուկ մանկավարժ (1 դրույքաչափ):

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9 00 -17 00
ք. Էջմիածին, թիվ 11 «Հասմիկ» մանկապարտեզ (Պատկանյան 37/2 ) կամ Վաղարշապատի համայնքապետարան (սբ. Մեսրոպ
Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով
սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:
Հատուկ մանկավարժի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա հոկտեմբեր 20-ին, ժամը 14 00 Վաղարշապատի
համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում
առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 0231-5-33-47 կամ 077 54 24 39 հեռախոսահամարներով:

Առավել մանրամասն՝ կից փաստաթղթում:

Կից փաստաթուղթ