Հայտարարություն. Համայնքապետարանի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ մանկավարժի թափուր տեղի մրցույթի

Սեպտ․ 20, 2023

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի
մանկավարժական աշխատողի (հատուկ մանկավարժ) ընտրության համար.
1. Հատուկ մանկավարժ (1 դրույքաչափ):
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9 00 -17 00 ք.
Էջմիածին, թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ (Բաղրամյան փողոց 0) կամ Վաղարշապատի համայնքապետարան (սբ. Մեսրոպ
Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով
սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան մանկավարժության որակավորմամբ:
Հատուկ մանկավարժի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա հոկտեմբեր 24-ին, ժամը 11 00 Վաղարշապատի
համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեսթավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում
առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 077- 25- 60- 61 կամ 094 56-66-45 հեռախոսահամարներով:
Առավել մանրամասն՝ կից փաստաթղթում:

Կից փաստաթուղթ