Հայտարարություն. Համայնքապետարանի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի աշխատակցի թափուր հաստիքներիի մարցույթի

Սեպտ․ 20, 2023

Հայտարարություն . Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար.
1. երաժշտության դաստիարակի (0,5 դրույքաչափ)
2. հատուկ մանկավարժ (1 դրույքաչափ)

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 17-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9 00 -17 00 ք.
Էջմիածին, թիվ 10 «Շուշան» մանկապարտեզ (Վազգեն Առաջին փողոց 68/1) կամ Վաղարշապատի համայնքապետարան (սբ.
Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով
սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ հատուկ մանկավարժի
դեպքում ՝բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան
որակավորմամբ, իսկ երաժշտության դաստիարակի դեպքում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր,
դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
Թափուր հաստիքների մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, ժամը 15 00 -ին Վաղարշապատի համայնքապետարանի
Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում
առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 095-64-69-61 կամ 094-56-66-45 հեռախոսահամարներով:

Կից փաստաթուղթ