Հայտարարություն. Համայնքապետարանի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համալրման

Սեպտ․ 20, 2023

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայքի Էջմիածնի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողի ընտրության համար.
Հատուկ մանկավարժ (1 դրույքաչափ)

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը
9 00 -17 00 ք. Էջմիածին, թիվ 5« Գարուն» մանկապարտեզ (Չարենց փողոց 8/1) կամ Վաղարշապատի
համայնքապետարան (սբ. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն
հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝
բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան
մանկավարժության որակավորմամբ:
Հատուկ մանկավարժի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա հոկտեմբեր 20-ին, ժամը 11 00 Վաղարշապատի
համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեսթավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն
անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 0231-5-73-12 կամ 098 71 97 97 հեռախոսահամարներով:

Կից փաստաթուղթ