Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի թիվ 15 «Զվարթնոց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի ընտրության համար.
1հատուկ մանկավարժի (1 դրույքաչափ)
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 900-1700 Արմավիրի մարզ Էջմիածնի համայնքապետարանի թիվ 15 «Զվարթնոց» մանկապարտեզ ՀՈԱԿ (Արագած 20) կամ Վաղարշապատի համայնքապետարան (սբ. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ: Հատուկ մանկավարժի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 1100 Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 094- 49- 59-26, կամ 094 56-66-45 հեռախոսահամարներով:
Առավել մանրամասն՝ կից փաստաթղթում