Հայտարարություն. Հանրային քննարկման հրավեր

Օգոստ․ 23, 2023

Հարգելի քաղաքացիներ,
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2023թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում (հասցե՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի փող. 0 շենք) տեղի կունենա Էջմիածին քաղաքի Կարճիկյան 1 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Մուտքն ազատ է: