Ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ

Օգոստ․ 11, 2023

Դոմ Մոսկվի մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Արմավիրի
մարզպետարանը հայտարարում են Էջմիածին համայնքում ռուսաց լեզվի
երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների
համար։
Դասընթացները մեկնարկելու են սեպտեմբերի 1-ից։
Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը։
Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների իմացության մակարդակը որոշելու համար։
Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու
համար անհրաժեշտ է զանգահարել: +374 77 755270:
Դասերը կազմակերպվելու են Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: