Հարգելի տնտեսվարողներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին նախաձեռնում է իրազեկման այցեր իրականացնել ՀՀ մարզերում, որի ընթացքում նախարարության մասնագետները կներկայացնեն գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը և կպատասխանեն տնտեսվարողների հարցերին:
Վաղարշապատում այցը նախատեսված է օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում: