Հայտարարություն

Հուլիս 19, 2023

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ Հնդկաստանի Արհեստների արտահանման խրախուսման խորհրդի կողմից 2023թ. հոկտեմբերի 12-16-ը Հնդկաստանի Մեծ Նոիդա շրջանում (Դելիի միութենական տարածք) կազմակերպվելու է Դելիի 56-րդ ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված են լինելու շուրջ 2000 ապրանքատեսակ և ավելի քան 300 թրենդներ 14 կատեգորիաներում, որոնք կարող են հետաքրքրել միջազգային
գնորդների (ներմուծողներ, մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվողներ ու ոճաբաններ): Մանրամասն տեղեկությունը հասանելի է www.ihgfdelhifair.org կայքէջում։