Հարգելի՛ քաղաքացիներ,
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 2023 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 11:00–ին, Վաղարշապատի համայնքապետարանում /Էջմիածին, Մաշտոց փողոց 0/ տեղի կունենա Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի 75 հասցեում հեղուկ գազի և վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/ :
Քննարկման մուտքն ազատ է: