Հայտարարություն

Մայիս 19, 2023

Հարգելի՛ բնակիչներ, մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանում կիրականացվի Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային ընդհանուր ժողովին, ապա խնդրում ենք վերը նշված օրը եւ ժամին լինել նշված հասցեում:

Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորեւ նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով:


Հեռ.՝ +374 (231) 53663
Էլ. հասցե. info@ejmiatsin.am