Հայտարարություն․ Հանրային քննարկման հրավեր

Մայիս 12, 2023

Ոսկեհատ բնակավայրի հարգելի բնակիչներ,
Մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, կկայանա «ՀՀ պետական
հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագրի» շրջանակներում նախատեսված Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումը, որը տեղի կունենա Ոսկեհատ բնակավայրի Մշակույթի տանը:

Հանրային քննարկման ընթացքում կներկայացվեն վերակառուցման աշխատանքների արդյունքում շրջակա միջավայրի վրա և սոցիալական բնույթի հնարավոր ազդեցությունները և դրանց մեղմացման միջոցառումները:
Մասնակիցները հնարավորություն կունենան բարձրաձայնելու իրենց հարցերը և մտահոգությունները: