Գաղափարների հավաքագրում

Մարտ 26, 2023

Սիրելի քաղաքացիներ,
Մեր համայնքը մասնակցում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրին, որի նպատակն է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացումը, առաջնային կարիքների բավարարումը:
Այսպես, խնդրում ենք, որպեսզի ձեր կողմից նկատելի խնդիրների, համայնքում առկա զարգացման հնարավորությունների, բարեփոխման ուղիների մասին հայտնեք մեզ:
Ծրագրին դիմելու հնարավոր ուղղությունները բազմոլորտ են, կարող են լինել՝ բակային հատվածներում խաղահրապարակների տեղադրումը, մինի ֆուտբոլի դաշտերի կառուցումը, փողոցների մաքրող մեքենաների ձեռքբերումը եւ այլն:
Հավաքագրված գաղափարները կօգնեն մեզ՝ առավել ճշգրիտ գնահատել առկա կարիքները եւ ներկայացնել թիրախային հայտադիմում:
Գաղափարները կարող եք ուղարկել ejmiatsinmunicipality@gmail.com հասցեին՝ մինչեւ մայիսի 1-ը ներառյալ:
Միասին համագործակցելով զարգացնենք եւ բարեկարգենք մեր համայնքը:
----------------------
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությամբ:
Դրամաշնորհի չափը կարող է լինել 4-ից 16 միլիոն ՀՀ դրամ, իսկ միջհամայնքային ծրագրերի դեպքում մինչև 24 միլիոն ՀՀ դրամ՝ համայնքապետարանի մասնակի համաֆինանսավորմամբ։