Հարգելի՛ քաղաքացիներ, 
Հրավիրում ենք մասնակցելու մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում նախատեսված՝ «Վաղարշապատ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգ» Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը։ 
Նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է  կարգավորելու համայնքի արտաքին տեսքը՝ գեղեցկությունը և մաքրությունը։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: