Հարգելի քաղաքացիներ, ապրիլի 18-ին՝ ժամը 14:30-ին, համայնքապետարանում տեղի կունենա Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 1/2 հասցեում ( բնակչության շրջանում առավել հայտնի «Կինոյի տուն» շենքի) նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Համայնքապետարան ներկայացված էսքիզային նախագծի համաձայն, նախատեսվում է վերակառուցել շենքը որպես բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր՝ հասարակական տարածքներով, երկու կինոթատրոնով, բնակարաններով և ավտոկայանտեղիով: