«Հարկային հսկություն» թեմայով սեմինար

Մարտ 15, 2023

Հարգելի համաքաղաքացիներ,
Մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հարկային հսկություն» թեմայով սեմինար, որը վարելու է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Սեմինարը բարեգործական է, որի ողջ հասույթը կուղղվի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական և այլ խնդիրների լուծմանը։

Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին

• Ինչպե՞ս ապահովել գործարարության օրինականություն,
• Ինչպե՞ս ստեղծել անվտանգ բիզնես միջավայր,
• Ինչպե՞ս ձևավորել պետություն–մասնավոր հատված առողջ փոխհարաբերություններ։
Սեմինարն ուղղված է գործարարների կառավարչական հմտությունների և արդյունավետ որոշումների կայացման զարգացմանը, հարկատուների շահերի պաշտպանությանը։
Սեմինարի ընթացքում բանախոսը կանդրադառնա հետևյալ թեմաներին`
•Հարկային ռիսկերի գնահատում և կառավարում,
•Համալիր հարկային ստուգում,
•Օպերատիվ հետախուզական միջոցառում,
•Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում,
•Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում,
✔️Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում,
• Հարկային ուսումնասիրություններ,
• Հարկային բեռի պլանավորում, հարկման դաշտի ճիշտ ընտրություն,
• ԱԱՀ-ի, Շահութահարկի և Եկամտային հարկի ծուղակներ,
• Կանխիկ և անկանխիկ գործառնություններ,
• Հարկային մարմինների գործողությունների դեմ բողոքարկում,
• Հարկային իրավախախտումների համար նախատեսված քրեական պատասխանատվություն,
• Կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն և այլն։
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ֆեյսուքյան հայտարարության միջոցով՝
https://www.facebook.com/events/1164623120907838
Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեզ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով +374 12 411 422 / +374 93 35 23 45։