ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Փետ․ 5, 2023

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-1101Ն), ինչպես նաեւ ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ)՝ 2023թ. փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում (Էջմիածին, Մաշտոց 0 շենք) տեղի կունենա Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոց թիվ 75 հասցեներում նախատեսվող հեղուկ գազի եւ հեղուկ լիցքավորման կայանի կառուցման աշխատանքային նախգծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում: