ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԻՎ 13 «ԾԻԾԵՌՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹԻ

Հուն․ 18, 2023

Հայտարարվում է մրցույթ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայքի Էջմիածնի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետևյալ մանկավարժական աշխատողների ընտրության համար.
1.կրտսեր 1-ին խմբի դաստիարակի (1,4 դրույքաչափ),
2.դաստիարակի (1,17 դրույքաչափ),
3.երաժշտության դաստիարակի (0,5 դրույքաչափ):
Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի 12-րդ կետի պետք է ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 17-ից փետրվարի 13-ը ներառյալ, բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 900-1700 ք. Էջմիածին, թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզ (Բաղրամյան փողոց 0) կամ Վաղարշապատի համայնքապետարան (Ս. Մեսրոպ Մաշտոց 0, Կրթության և մշակույթի բաժին):
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը, ըստ որի անհրաժեշտ է՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ, երաժշտության դաստիարակի դեպքում՝ միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
Դաստիարակի թափուր հաստիքի մրցույթը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 1100 Վաղարշապատի համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնում:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեսթավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին՝ համաձայն ԿԳՄՍՆ հաստատած հարցաշարի:
Տեղեկությունների համար զանգահարել 077- 25- 60- 61 կամ 094 56-66-45 հեռախոսահամարներով: