ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ

Մայիս 7, 2021

Հարգելի՛ քաղաքացիներ,
Այսուհետեւ 2021 թվականի գույքահարկի տվյալների ստուգման եւ վճարման հնարավորությունն առցանց եղանակով առկա է Telcell տերմինալներում, Telcell Wallet օնլայն հավելվածում եւ pay.e-community.am կայքում:

* Telcell հավելվածով անշարժ ու շարժական գույքի գույքահարկի վճարումները կարող եք կատարել հաշված վայրկյանների ընթացքում, առանց համայնքապետարան այցելելու, ստանալ Ձեր վճարման անդորրագիրն առցանց եղանակով:

* pay.e-community.am կայքը հնարավորություն է տալիս կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները կամ վարչական տուգանքները: