ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

Սեպտ․ 7, 2022

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 12 –ին սկիզբը ժամը 15:20-ին Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ.Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու է Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող ծառայողական տրանսպորտային միջոցը.
Լոտ` ԷՔ 63, GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա, թափքը` սեդան, գույնը` ավանտյուրա (սև), թողարկման տարեթիվը 2007թ., նույնականացման համար-X9631020071373045, վազքը` 236927կմ, փոխանցման տուփը մեխանիկական, վառելիքը` բենզին:
Վիճակը` տեղազննության դրությամբ գտնվել է բավարար վիճակում, թափքի վրա առկա են մանր վնասվածքներ, քերծվածքներ, շարժիչի ծածկոցի ներկային մասը քայքայված է, շարժիչը գործարկվում է:
Մեկնարկային գինը` 801 900 /ութ հարյուր մեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
Նախավճարի չափը` 400 950 /չորս հարյուր հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
աճուրդային քայլի չափ ՝ 40 095 /քառասուն հազար իննսունհինգ/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը 8 019 /ութ հազար տասնինը/ ՀՀ դրամ:
Սահմանափակումներ չկան: Աճուրդում հաղթող կհամարվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, անձնագիրը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9օօ-18օօ: Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում են աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:
Վաճառվելիք լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):