Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու կանոնակարգի՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, ք.Էջմիածին Սբ.Մովսես Խորենացի 2 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի «Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի շենքում կայանալու է Վաղարշապատ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը.
Ստորեւ ներկայացնում ենք նիստի օրակարգի նախագիծը
1. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2. ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՄԱՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՄԻԿՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԼՐԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
4. ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5. ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ