Հարգելի՛ քաղաքացիներ,
Oգոստոսի 16-ին` ժամը 15:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի
դահլիճում կանցկացվի Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ին մասնակցության համայնքային առաջին ընդհանուր ժողովը: 
 Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 1-ի նպատակը համայնքների առաջնային սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումն է:
Եթե ցանկանում եք մասնակցել համայնքային առաջին ընդհանուր ժողովին, խնդրում ենք վերը նշված օրը եւ ժամին
լինել նշված հասցեում: 
Ժողովին մասնակցության մուտքն ազատ է:
 Ձեր հարցերը կարող եք ուղղել info@ejmiatsin.am էլեկտրոնային հասցեով: 
 Համայնքային առաջին ընդհանուր ժողովի
արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում: