«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-1101Ն), ինչպես նաեւ ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ)՝ 2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ին, Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում (Էջմիածին, Մաշտոց 0 շենք) տեղի կունենա Էջմաիծին քաղաքի Շահումյան փողոց թիվ 75/4-6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքային անախգծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: