ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ  ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Վաղարշապատի  համայքապետարանի  մրցութային հանձնաժողովը հրավիրում է բաց մրցույթի: Այն տեղի կունենա 2022թ․ օգոստոսի 16-ին` ժամը 12:00-ին, Վաղարշապատի  համայնքապետարանի շենքում /հասցե Վաղարշապատ համայնք ք. Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փողոց  0 շենք/: Կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրվում է Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 1/50 հասցեում գտնվող 0․17755հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/  հողամասը`  2 /երկու/ տարի ժամկետով համայնքային նշանակության կրթական և գիտական նշանակության շինություն՝ կառուցելու համար, ապահովել տարածքը կանաչապատմամբ և բարեկարգել, իրականացնել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ:
 Հողամասը ընդգրկվում է ՀՀ հողային  օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Ծածկագիր` ՎՀԿ 1: Հողամասի տարեկան կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցութային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ հայտ,   մասնակցության վճար 20000 /քսան  հազար/ ՀՀ դրամի մուծման անդորրագիր                        /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151109 հաշվին/, ֆիզիկական անձանց անձնագրի պատճենները, իրավաբանական անձանց հիմնադիր  փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճենները,  իսկ մրցույթի անցկացման օրը մուծել  մրցույթի  նախավճար` առարկայի նախնական գնի 5 տոկոսի  չափով: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:  
Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի չափը։  Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին: Մրցույթում հաղթող ճանաչված անձին 10 օրյա ժամկետում տրամադրվում է  որոշում և  կնքվում հողամասի կառուցապատման պայմանագիր:  Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-12:00 և 14:30-ից 17:30-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից /հայտերի ընդունման համար զանգահարել` +374 231 5 36 63 /600/ հեռախոսահամարով/: