ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Մարտ 9, 2021

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սույն թվականի ապրիլի 15-ին ժամը 12։00-ին հրավիրում ենք մասնակցելու «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող «Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի վարչական տարածքում վտանգավոր թափոնների ոչնչացման համալիրի վերազինման» նախնական գնահատման հանրային 2-րդ քննարկմանը:
Հանրային քննարկումը կկայանա Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: