ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՃՈՒՐԴ

July 6, 2022

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՃՈՒՐԴԻ

Այն տեղի կունենա Վաղարշապատի համայնքապետարանի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Սուրբ Մ. Մաշտոց փող. 0 շենք/: Աճուրդով վաճառվելու են Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասը.

Լոտը՝ ԷՔ 23
Աճուրդի անցկացման, օրտ, ամիսը, տարեթիվ, ժամը՝ 2022 թվականի օգոստոսի 08-ին ժամը 14:30
Հասցեն կամ գտնվելու վայրը, ծածկագիրը՝ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք
Էջմիածին քաղաք, Վ. Տերյան փողոց 971/8 /04-002-0528-0006/
Հողամասի չափը /հա/՝ 0,9
Նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության
հասարակական կառուցապատման գործառնական նշանակության
Մեկնարկային գնը՝ 51 975 000 դրամ
Նախավճար՝ 25 987 500 դրամ
Աճուրդային քայլի չափ՝ 2 598 750 դրամ
Մասնակցության վճարը՝ 519 750 դրամ

Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան /ներառյալ սերվիտուտ/, հողամասում բացակայում են նաև ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի և ճանապարհների առկայությունը: Աճուրդում հաղթող կհամարվի վաճառվող հողամասին առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Յուրաքանչյուր աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է 10 օրվա ընթացքում վճարել առաջարկած ողջ գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ` 2022 թվականի օգոստոսի 02-ը ներառյալ, աճուրդային հանձնաժողովին պետք է ներկայացնեն՝ աճուրդին մասնակցության հայտը, մուծված մասնակցության վճարի անդորրագիրը /Վաղարշապատի համայնքապետարանի 900325151356 հաշվեհամարին/ և անձնագիրը, իսկ աճուրդի անցկացման օրը մուծել աճուրդի նախավճարը: Հայտերն ընդունվում են ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 9:օօ-18:օօ: