Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ. Անդավաճան իմ սկզբունքին՝ հերթական անգամ ներկայանում եմ հանրությանը քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքների բաց, հրապարակային հաշվետվությամբ։ Մինչ կոնկրետ թվերին անցնելը նկատեմ, որ 2016-ն առանձնահատուկ տարի էր երկու նկատառումով։ Նախ՝ ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։ Ապրիլյան պատերազմին, ինչպես դա եղել էր 1989-94-ի պատերազմի օրերին, բնակչության թվի համեմատությամբ, ամենաշատ կամավորականներ տվեց Էջմիածինը։ Ցավոք, զոհեր էլ ունեցանք։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ նախորդ պատերազմների հերոս նահատակների հիշատակը։
Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ. Արդեն ութերորդ անգամ եմ ես հանրության առջեւ ներկայանում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների տարեկան հրապարակային հաշվետվությամբ։ Հանրության հետ շփումը, քաղաքացիների կարծիքը լսելը, առաջարկներ ստանալն ու քննարկելն, առհասարակ, իմ աշխատաոճի անհրաժեշտ բաղկացուցիչն են կազմում։ Ես միշտ էլ օգտագործում եմ էջմիածնեցու խոսքին ականջալուր լինելու ամեն մի հնարավորություն։
Հարգելի՛ ներկաներ, գործընկերներ, էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր։ Չխախտելով քաղաքը ղեկավարելու տարիներին իմ ձեւավորած ավանդույթը՝ դարձյալ քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում եմ բաց հրապարակային։ Այսօր այս դահլիճում ներկա են Էջմիածնի հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր կամեցել են անմիջականորեն ունկնդրել քաղաքապետի տարեկան զեկույցը։
Սիրելի' էջմիածնեցիներ, հարգելի' հյուրեր, Արդեն վեցերորդ անգամ ես, կանգնած Էջմիածնի հանրության, հյուրերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ, հանդես եմ գալիս նախորդ մեկ տարվա ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությամբ: