Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ. Արդեն ութերորդ անգամ եմ ես հանրության առջեւ ներկայանում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների տարեկան հրապարակային հաշվետվությամբ։ Հանրության հետ շփումը, քաղաքացիների կարծիքը լսելը, առաջարկներ ստանալն ու քննարկելն, առհասարակ, իմ աշխատաոճի անհրաժեշտ բաղկացուցիչն են կազմում։ Ես միշտ էլ օգտագործում եմ էջմիածնեցու խոսքին ականջալուր լինելու ամեն մի հնարավորություն։
Հարգելի՛ ներկաներ, գործընկերներ, էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր։ Չխախտելով քաղաքը ղեկավարելու տարիներին իմ ձեւավորած ավանդույթը՝ դարձյալ քաղաքապետարանի կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում եմ բաց հրապարակային։ Այսօր այս դահլիճում ներկա են Էջմիածնի հանրության բոլոր շերտերի ներկայացուցիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ի վերջո՝ բոլոր նրանք, ովքեր կամեցել են անմիջականորեն ունկնդրել քաղաքապետի տարեկան զեկույցը։
Սիրելի' էջմիածնեցիներ, հարգելի' հյուրեր, Արդեն վեցերորդ անգամ ես, կանգնած Էջմիածնի հանրության, հյուրերի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջ, հանդես եմ գալիս նախորդ մեկ տարվա ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Հարգելի ներկաներ, Մինչ բուն զեկույցին անցնելը, օգտվելով առիթից, հերթական անգամ շնորհակալություն հայտնեմ էջմիածնեցուն, որ 2012-ի սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններում դրական գնահատեց իմ նախորդ 4 տարվա աշխատանքն ու եւս 4 տարով վստահության քվե տվեց: