Սիրելի´ էջմիածնեցի, Հավատարիմ մնալով քաղաքային իշխանության որդեգրած բաց ու թափանցիկ աշխատանքային քաղաքականությանը` Էջմիածնի համայնքապետարանը հանդես է գալիս 2020 թվականին կատարված աշխատանքների հակիճ հաշվետվությամբ:
Հարգելի՛ էջմիածինցիներ, 2019 թվականին քաղաքային իշխանությունների համակարգված ու հետեւողական գործունեությունը միտված է եղել Էջմիածնի բնակիչների եւ հյուրերի համար հարմարավետ եւ ժամանակակից պահանջերին համապատասխան քաղաքային միջավայր ձեւավորելուն եւ մեր համաքաղաքացիների պահանջներին ու խնդիրներին լուծում տալուն: Հաշվետու տարում բարեկարգման հետեւողական ծրագրեր են իրականացվել փողոցներում, բակային տարածքներում,այգիներում ու պուրակներում, վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ եւ մշակութային օջախներ, կառուցվել են նոր խաղահրապարակներ, լուծվել են տարիներ շարունակ արդարացիորեն բարձրաձայնված խնդիրներ: Փորձենք հակիրճ ամփոփել անցած մեկ տարում կատարվածն ու ձեռքբերումները հանձնել ձեր դատին: Անցնենք փաստական տվյալներին.
Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ. Անդավաճան իմ սկզբունքին՝ հերթական անգամ բաց, հրապարակային հաշվետվությամբ հանրությանը ներկայացնում եմ քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքները: Հպարտությամբ եմ նշում, որ քաղաքապետարանը 2017-ի համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարել` եւ որոշակիորեն գերակատարել է տարեկան պլանը։ Անցնեմ փաստական տվյալներին։
Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ. Անդավաճան իմ սկզբունքին՝ հերթական անգամ ներկայանում եմ հանրությանը քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքների բաց, հրապարակային հաշվետվությամբ։ Մինչ կոնկրետ թվերին անցնելը նկատեմ, որ 2016-ն առանձնահատուկ տարի էր երկու նկատառումով։ Նախ՝ ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակման անցավ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։ Ապրիլյան պատերազմին, ինչպես դա եղել էր 1989-94-ի պատերազմի օրերին, բնակչության թվի համեմատությամբ, ամենաշատ կամավորականներ տվեց Էջմիածինը։ Ցավոք, զոհեր էլ ունեցանք։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ նախորդ պատերազմների հերոս նահատակների հիշատակը։