Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդունեց WBO վարկանիշով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Քաղաքապետը բռնցքամարտիկին նվիրելով քաղաքի խորհրդանշական նվերները` համառոտ ներկայացրեց Էջմիածինը:
Հունա-հռոմեական ըմբշամարտում եւս հայ մարզիկն առաջինն է: Էջմիածնեցի պատանի մարզիկ Հարություն Վարդանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում` 46 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, նվաճելով ոսկե մեդալ:
Էջմիածնեցի մարզիկը կրկին առաջինն է: Քաղաքի մարզադպրոցի սան, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հերթական մրցաշարում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը ` գրանցելով նոր ռեկորդ:
2013 թվականի ընացքում Էջմիածնի ստացած պատվոգրերի, գավաթների թիվն ավելացավ եւս մեկով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփեց Հանրապետության բոլոր քաղաքներում անցկացված Ազգային մարզաձեւերի փառատոնի արդյունքներն, ու Էջմիածինը դարձյալ գավաթի արժանացավ:
Մոտ մեկ ամիս Հանրապետության մեկ տասնյակից ավելի համայնքների ֆուտբոլային թիմեր մրցում էին ավանդույթ դարձած ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթին արժանանալու համար: